Բասկետբոլի NCAA-ի հերթական տուրում «Նորթերն Կոլորադոն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը 88-79 հաշվով պարտություն կրեց «Մոնտանա» ակումբից:
Անդրե Սփայթ Մկրչյանը խաղադաշտում անցկացրեց 38 րոպե, և վաստակեց 32 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Միքայել Հակոբյանի «Սուֆֆոլկը» 88-84 հաշվով պարտվեց «Ալբերտուս մագնուս» ակումբին:
Միքայել Հակոբյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե, և վաստակեց 27 միավոր:
«Այդահո Սթեյթը» , որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդկան հավաքականի խաղացող Կարեն Չիվիչյանը , 63-61 հաշվով առավելության հասավ «Նորթերն Արիզոնայի» նկատմամբ:
Կարեն Չիվիչյանը խաղադաշտում անցկացրեց 25 րոպե և վաստակեց 18 միավոր: