Մոսկվայի «Սպարտակ»-ի նախագահ Լեոնիդ Ֆեդունը կարծում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ հանդիպման (4:2) գլխավոր հերոսը ոչ թե հեթ-տրիկի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանն է, այլ թիմի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը:
Վերջինս 0:1 հաշվի ժամանակ հետ մղեց մրցակցի հարձակվող Հալկի իրացրած 11-մետրանոցը:
«Հուսով եմ, որ մենք այսօր նոր աստղի ծննդյան ականատես եղանք: Ես նկատի ունեմ Ռեբրովին: Չնայած Մովսիսյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն խաղի գլխավոր հերոսը Ռեբրովն է, ով փրկեց թիմին մեծ քանակությամբ վտանգավոր հարվածներից»,- Ֆեդունի խոսքերը մեջբերում է «Սպորտ-Էքսպրես»-ը:







































