Dolce&Gabbana ապրանքանիշը օրերս ներկայացրել է նոր օծանելիքի՝ The One-ի գովազդային տեսահոլովակը: Գովազդում գլխավոր դերերում հանդես են եկել Սքարլեթ Յոհանսոնը և Մեթյու Մաքոնեհին:
«Երազների փողոց» անվանումը ստացած տեսահոլովակի հերոսները հանդիպում են ռոմանտիկ երաժշտության ներքո: Նրանք նախկին սիրահարներ են, և երկուսն էլ գիտեն, որ իրենց հանդիպումը երկար չի տևի: Սակայն դա նրանց չի խանգարում տրվել հիշողություններին:
Ի դեպ, որպես այս տեսահոլովակի ռեժիսոր հանդես է եկել Մարտին Սկորսեզեն:
Հիշենք, թե որ հանրահայտ ռեժիսորներն են պատասխանատու համաշխարհային ապրանքանիշների գովազդային տեսահոլովակների համար:
Բազ Լուրման և CHANEL
«Ռոմեո+Ջուլիետ»-ի, «Մուլեն Ռուժ»-ի և «Մեծն Գեթսբի»-ի ռեժիսորը հայտնի է ամեն մեծի ու հսկայականի նկատմամբ իր սիրով: Այնպես որ՝ զարմանալի չէ, որ հենց նրա ձեռքի գործն է աշխարհի ամենաթանկարժեք գովազդային տեսահոլովակը: Chanel-ի մինի-ֆիլմը նրան արժեցել է 17 մլն դոլար, բայց յուրաքանչյուր դոլարը արդարացրել է իրեն: Ստացվել է մի փոքրիկ ֆիլմ, որտեղ հայտնի աստղը սիրահարվում է անծանոթի:
Դևիդ Ֆինչեր և CALVIN KLEIN
Դևիդ Ֆինչերը նույնպես ժամանակակից կինոյի հայտնի դեմքերից է: Նրա աշխատանքների թվում են «Մարտիկների ակումբ», «Սոցիալական ցանց», «Բենջամին Բատոնի առեղծվածային պատմությունը» և «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմերը: Վերջին աշխատանքը ռեժիսորին պարգևել է նոր մուսա: Հենց նա էլ՝ Ռունի Մարան, նկարահանվել է Calvin Klein-ի Down Town-ի գովազդային տեսահոլովակում:
Սոֆյա Կոպոլո և CHRISTIAN DIOR
Սոֆյա Կոպոլոն կարողանում է նկարահանել շատ արտասովոր լիամետրաժ ֆիլմեր, բայց գովազդային տեսահոլովակներն էլ պակաս հաջող չեն ստացվում: Օսկարակիր ռեժիսորի հետ սիրում է համագործակցել հատկապե Christian Dior նորաձևության տունը: Նա բազմաթիվ տեսահոլովակներ է նկարել նորաձևության տան համար: Դրանցից մեկում փայլել է օսկարակիր դերասանուհի Նատալի Պորտմանը:
Վոնգ Քար-Վայ և CHRISTIAN DIOR
Կաննի «Արմավենու ճյուղի» դափնեկիրը համագործակցել է Christian Dior ապրանքանիշի հետ: Բայց դրա գովազդը լրիվ այլ կերպ է ստացվել, քանի որ արտառոց է հենց Midnight Poison բուրմունքը: Տեսահոլովակում նկարահանվել է Եվա Գրինը:











































