Վերջերս Թուրքիայում կատարվում է մազի փոխպատվաստում: Ուստի այստեղ են գալիս զբոսաշրջիկներ աշխարհի բոլոր ծայրերից, ովքեր ցանկանում են իրենց առնականությունն ընդգծել խիտ բեղ ու մորուքով: Այս մասին գրում է Oddity Central-ը:
Բժիշկներն ասում են, որ այդ գործընթացը ենթադրում է մազարմատների հեռացում գլխի՝ ավելի խիտ մազեր ունեցող հատվածից և դրանց փոխպատվաստում որպես բեղեր կամ մորուք:
Բժիշկները նշել են նաև, որ տղամարդիկ հերթագրվում են խորհրդակցությունների համար, ինչպես կանայք՝ վարսահարդարի մոտ: Նրանցից շատերը բերում են իրենց դուր եկած բեղ-մորուքի լուսանկարները:










































