Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ մեր մոլորակի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունները կարող են հանգեցնել սողունների չափերի զգալի աճի, իսկ կաթնասունները, հակառակը, ավելի կփոքրանան: Այս մասին գրում է Federal Post-ը:
Հենց այսպիսին է եղել իրավիճակը երկրի վրա մոտ 55 մլն տարի առաջ՝ հայտնում են գիտնականները՝ ուսումնասիրելով կենդանիների չափերի միջև կապը: Այժմ գիտնականները զգուշացնում են, որ սողունների չափերի մեծացումը և կաթնասունների չափերի փոքրացումը կարող է մեր մոլորակի վրա կրկին տեղի ունենալ՝ այս անգամ գլոբալ տաքացման պատճառով:
Կոլումբիայի տարածքում հայտնաբերվել են 60 մլն տարի առաջ ապրած հսկայական կրիայի մնացորդներ: Դրանց գանգի տրամագիծը կազմել է 24 սմ, իսկ իրանի երկարությունը՝ 172 սմ: Գիտնականները ենթադրել են, որ նման կրիաները կարող էին սնվել ինչպես ավելի փոքր կրիաներով, այնպես էլ կոկորդիլոսներով:
Գիտնականները պնդում են, որ հսկայական կրիաները երկրի վրա հայտնվել են դինոզավրերի անհետանալուց 5 մլն տարի անց: Դա այն ժամանակաշրջանն է, երբ տարբեր սողունների հսկայական տեսակները, այդ թվում՝ Տիտանոբոա օձերը, ապրել են Հարավային Ամերիկայում: Չափերով Տիտանոբոաները ավտոբուսից ավելի երկար են եղել, կշռել են՝ ինչպես ոչ մեծ ավտոմեքենան: Մեկ Տիտանոբոան կարող էր մեկ ամբողջական կով կուլ տալ:
Գիտնականներն ապացուցել են, որ կաթնասունները զգալիորեն փոքրացել են առնվազն 2 անգամ՝ գլոբալ տաքացումների արդյունքում:













































