Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ հանդիպմանը Թուրինի «Յուվենթուս»-ը կխաղա առանց պաշտպաններ Ջորջիո Կյելինիի և Մարտին Կասերեսի: Թիմը չի կարող օգտվել նաև հարձակվող Միրկո Վուչինիչի ծառայություններից: Այդ մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
«Յուվենթուս»-ի նշված երեք ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ ունեն և չեն հայտավորվել առաջիկա հանդիպման մեկնարկային կազմում: Թուրինյան ակումբի լազարեթում են նաև Ստեֆան Լիխշտայները և Սիմեոնե Պեպեն:
Հիշեցնենք` «Յուվենթուս»-«Նապոլի» հանդիպումը կկայանա Թուրինում` նոյեմբերի 10-ին:







































