Հարցազրույցներից մեկում Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի հետևում իր սննդակարգին: «Ես ուտում եմ՝ ինչ պատահի: Ես ծնվել եմ հարավում, այդ պատճառով էլ շատ եմ սիրում մեքսիկական խոհանոցը, յուղոտ և տապակած ուտեստներ»,- ասել է նա:
Սելենան ասել է նաև, որ ժամանակ առ ժամանակ փորձում է դիետա պահել կամ ճիշտ սնվել, սակայն դա նրա մոտ այնքան էլ չի ստացվում:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել գեղեցիկ կազմվածքը, Սելենան պատասխանել է. «Իմ կազմվածքի մասին ես չեմ անհանգստանում: Ես չեմ զբաղվում մարմնամարզությամբ, բայց ես շատ եմ աշխատում: Իսկ փորձերի և համերգների ժամանակ բավականին հոգնում եմ: Իմ աշխատանքը իմ մարմնամարզությունն է»,- Wday կայքը մեջբերում է երգչուհու խոսքերը:









































