Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի 12–ամյա դուստր Լեոնորը դարձել է գահաժառանգ։ Հայրը նրան է հանձնել Ոսկե հորդայի պատվավոր օրդենը,– հաղորդում է Euro Weekly News-ը։
Նա արել է դա իր հիսուն ամյակի օրը։ Հենց այդպիսի օրդեն նա 37 տարի առաջ ստացել է իր հորից։

Արարողությանը հետևել են Լեոնորայի տասնամյա քույրը՝ Սոֆիան և նրա 45 –ամյա մայրը՝ թագուհի Լետիցիան։ .
Հեղինակավոր օրդենը դարեր շարունակ հանձնվում է արքայազններին և արքայադստրերին։ Թագի ապագա ժառանգորդներին պատրաստում են մանկուց, որպեսզի հետագայում նրանք պատրաստ լինեն Իսպանիայի առջև պարտականություններին։










































