ԱՄՆ-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-1-1) նոյեմբերի 9-ին առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում:
Միջինքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում Վանես Մարտիրոսյանը պարտվել է ամերիկացիԴեմետրիուս Անդրադեին (20-0): Մենամարտի երկու մրցավարներն առավելությունը տվել են 26-ամյա ամերիկացուն` 117:110, 114:113, իսկ երրորդ մրցավարը՝ Վանեսին` 115:112: Դեմետրիուս Անդրադեն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հավելենք, որ առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին:







































