Իտալական Պիզա քաղաքի բնակիչ, տեղի հրեական համայնքի քարտուղար Ջակոմո Սկինազին ամուսնացել է բուժքույր Չինցիա Ստրակուադաինիի հետ, ով երեք տարի առաջ իր սեփական երիկամն էր նվիրաբերել իրեն։

Ինչպես հաղորդում է La Nazione թերթը՝ նորապսակները ծանոթացել են հինգ տարի առաջ, երբ Սկինազին բուժվում էր սուր երիկամային անբավարարությունից՝ Պիզայի հիվանդանոցներից մեկում։ Հիվանդի և բուժքրոջ միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել և 2014-ի հուլիսին կինը Սկինազիին իր երիկամն է նվիրաբերել։










































