Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

ՔԿՀ-ների բեռնաթափումը խնդրի լուծում չէ. Արման Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը խնդրի լուծում չէ, քանի որ կալանավորների թիվը շատ արագ կարող է վերականգնվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե վերջին համաներումից հետո կալանավայրերում գերբեռնվածության խնդիր չկա:

«Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու համար պետք է գործարկել այնպիսի մեխանիզմներ, որ այսչափ մարդիկ բանտերում չհայտնվեն կամ բանտերից շուտ դուրս գան: Այդ նպատակով պետք է գործեն այլընտրանքային խափանման միջոցների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերը: Այս դեպքում կարիք չի լինի գումարներ ծախսել և անընդհատ նոր կալանավայրեր կառուցել»,- ասաց Արման Դանիելյանը:

Նա միաժամանակ սխալ համարեց թեթև հանցագործություններ կատարած անձանց ընդհանրապես կալանքից ազատելու փաստը: «Դա ճիշտ չի լինի: Ամեն անգամ պետք է գնահատես հանցագործություն կատարածի անձը և որոշես՝ արդյոք այդ մարդը պե՞տք է ՔԿՀ-ում մնա, թե՞ կարող է գտնվել ազատության մեջ և այնտեղ քավել իր մեղքը»,- նշեց Արման Դանիելյանը՝ հավելելով, որ ինքը դեմ չէ ավելի լավ պայմաններով ՔԿՀ-ների կառուցմանը և կալանավորներին այնտեղ տեղափոխելուն:

Հիշեցնենք, որ Անկախության 22-ամյակի առթիվ հայտարարված համաներման արդյունքում, ըստ Թովմասյանի, պետք է ազատ արձակվեր մոտ 500-600 մարդ, իսկ ընդհանուր առմամբ համաներումը պետք է տարածվեր 1000-ից ավելի անձանց վրա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ օպտիմալացման արդյունքում ՔԿՀ-ների թիվը 13-ից պետք է դառնա 5: Դրանք կունենան բոլոր ռեժիմները և ամբողջ ծավալով կապահովեն անհրաժեշտ ծառայությունները։

Դա էլ, նախարարի խոսքով, հնարավորություն կտա 1,5 մլրդ դրամ խնայել:

Հիշեցնենք նաև, որ համաներումը կիրականացվի մինչև դեկտեմբերի 25-ը: Իսկ ահա 2014 թվականի հունվարի 1-ից կգործարկվի «Արմավիր» ՔԿՀ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում