Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա

Գառնիկ Մկրտչյանը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում, Քվանտային դինամիկայի լաբորատորիայի վարիչն է։

 Թե ինչն է ձգում իրեն գիտության մեջ, ներկայացնում է պատկերավոր. Անցյալի և ապագայի մասին ինչ էլ ասեմ, սուտ է լինելու. չկա այլևս այն պատանին, որը ձգտում էր դեպի գիտություն: Ավելի լավ է պատասխանել, թե ինչն է պահում ինձ գիտության մեջ հիմա: Դա հաճույքն է, ճանաչելու հաճույքը, և կապ չունի՝ դո՞ւ ես այդ գիտական արդյունքն ստացել, թե՞ մեկ ուրիշը:

 Այլ հետաքրքրություններից, նախասիրություններից՝ ապրել, Ճանաչել, քայլել, սիրել, լսել, հարցերիս պատասխանել… 🙂 Նախասիրած ասույթը՝ “Знающий не говорит, говорящий не знает” (Лао-Цзы). Կյանքի ու մասնագիտական կարիերայի «շրջադարձային պահը» համարում է հավիտենական ներկան:

 Գառնիկի հետ զրուցեցինք նաև իր գիտական աշխատանքներից, համագործակցություններից, մրցանակաբաշխություններից, հայաստանյան գիտության խնդիրներից, ապագայից ու շատ այլ հարցերից.

Աշխատանքները նվիրված են ոչ-գծային քվանտային էլեկտրադինամիկայի,  ռենտգենյան քվանտային էլեկտրոնիկայի, նանոկառուցվածքների ոչ-գծային էլեկտրադինամիկայի, կոհերենտ ատոմամոլեկուլյար համակարգերի քվանտային օպտիկայի և ինֆորմատիկայի հիմնախնդիրներին: Ունի շուրջ 60 գիտական աշխատանք՝ նշված թեմաներով:

 Միջազգային գիտական համագործակցություններից: Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնը հաստատել է 10-ից ավելի միջազգային համագործակցություններ՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի և այլն  առաջնակարգ կենտրոնների հետ:

 Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում շատ ցածր է, և դա գալիս է հենց գիտության կազմակերպան խորհրդային ձևից: Պետք է ամեն ինչ անել, որ հանեն բոլոր տեսակի տիտղոսները, որոնք խանգարում են իրական գիտական համագործակցությանը:  

 Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից ստացել եմ ՀՀ նախագահի մրցանակ 2002թ.: Մասնակցել եմ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի՝ 2 և CRDF- 1 դրամաշնորհներին: Դրանք կարևոր են ֆինանսական կողմից միայն:

 Համահեղինակների թիվը, մեկ աշխատանքի, առավելագույնը 4 է: Ես աշխատել եմ բոլորի հոդվածների վրա և փորձել եմ էական ներդրում ունենալ յուրաքանչյուրում:

 Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Նախ՝ կա օբյեկտիվ պատճառ ՝ դա պետության վիճակն է: Կարծում եմ, լուծումը շատ պարզ է. պետք է հիմնականում պետական մակարդակով ֆինանսավորում՝ գոնե ներկայիս տվածից 4 անգամ շատ: Պետք է համալսարանները հասկանան, որ ուսում տալը գործի միայն 30 տոկոսն է: Մեր համալսարանների մեծ մասը նույնացվել են ուսումնարանների հետ: Համալսարանը պետք է հիմնականում գիտական կենտրոն լինի, պետք է գործող գիտնականները դասավանդեն, այլ ոչ թե դասախոսները: Պետք է գիտության մեջ գումարներ ներդնեն (ուսման վճարներից, մասնավոր սեկտորից):

 Պետք է մասնավոր և պետական համալսարաններին օրենքով պարտադրեն՝ եկամուտների զգալի մասը գիտության մեջ դնելու: Պետք է համալսարաններին թողնեն բիզնեսով զբաղվել, և եկամուտները գիտության մեջ դնել: Զարգացած պետությունների փորձը ցույց է տալիս, որ գիտության կազմակերպման ամենաարդյունավետ միջոցը գիտության կենտրոնացումն է համալսարաններում: Պետք է գիտահետազոտական ինստիտուտները միաձուլել համալսարաններին, ինչը նաև կուժեղացնի համալսարանների գիտաուսումնական մակարդակը:

 Բնագիտության մեջ պետք է մտցնել միաստիճան համակարգ` PhD, և այդ աստիճանը չպետք է ցմահ տրվի: Պետք է այդ աստիճանը հետ վերցնել բոլոր նրանցից, ովքեր վերջին 3 տարում գոնե 3 նորմալ տպագրություն չեն տվել (այս դեպքում չինովնիկները չեն ձգտի ձևական աստիճաններ ստանալ): Գիտնականը պետք է գործող լինի: Պետք է վերացնել բոլոր տեսակի տիտղոսները, տարիքային սահմանափակումները (թե՛ վերևից, թե՛ ներքևից) և առաջնորդվել միայն կատարվող աշխատանքով:

 Առանձին քննարկման առարկա է հասարակագիտությունը: Այստեղ նույնպես պետք է անցնել միաստիճան համակարգի՝ հստակեցված ստանդարտներով: Հայաստանում տարեկան մի քանի հարյուր թեկնածուական ատենախոսություն են պաշտպանում, բայց հիմնականում արդյունքները չեն տպագրվում համաշխարային մակարդակի պարբերականներում: Ատենախոսությունների պաշտպանության համար պետք է մտցնել տպագրությունների նվազագույն թույլատրելի գումարային ազդեցության գործակից, կամ հասարակագիտությանն ավելի հարմար ստանդարտ, ինչը թույլ կտա բարձրացնել պաշտպանությունների մակարդակը:

 Վերաբերմունքը՝ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին: Հենց սկզբից ասեմ, որ դեմ եմ մրցանակաբաշխություններին: Դրանք ծնում են նախանձ, անհարկի մրցակցություն, որակի հաշվին հոդվածների քանակի աճ և այլ բացասական երևույթներ: Մեր մոտ կազմակերպվածները խաբկանք են: Դրանք բոլորը հատվածական և իրենց իսկ գովազդին միտված, կասկածելի ծրագրեր են: Նորից հղում անեմ Լաո Ցզիին` “Чтобы в народе не старались выслужится друг перед другом, нужно не возвеличивать достойных”.

 Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս ինչի՞ն առավելություն տալ.  տպագրությունների քանակի՞ն, թե՞ հղումների թվին։ Կարծում եմ՝ պետք է կիրառել ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների գումարային ազդեցության գործակիցը, բայց նորմավորված՝ հեղինակների թվին: Այսինքն, ամեն տպագրության համար վերցնել տեսակարար ազդեցության գործակիցը=(ազդեցության գործակից)/( հեղինակների թվին):

 Իսկ եթե ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակիցի վրա՞։ Համաձայն եմ, պետք է նորմավորել միջին ազդեցության գործակիցի վրա: Թե տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել, այս պահին լավ չեմ պատկերացնում: Մասնավորապես, կարելի է վերցնել տվյալ բնագավառի   ամենահեղինակավոր 5-10 ամսագիր և հաշվարկել դրանց միջին ազդեցության գործակիցը:

 Ինչպե՞ս անել, որ մրցույթներում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին ու փորձարարներին։ Պետք է բաժանել իրարից: Ինքս տեսաբան եմ, բայց բոլորս հասկանում ենք, որ փորձն ավելի կարևոր է բնագիտության մեջ: Պետք է առանձնացնել տեսաբանների և փորձարարների համար մրցույթները՝ նախապատվությունը տալով փորձին:

 Կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքներն ինչպե՞ս գնահատել, h-ինդեսքն օգտակա՞ր է։ Ո՛չ, հ-ինդեքսն այս դեպքում կիրառելի չէ: Կան աշխատանքներ, որոնք ունեն 100-500 հեղինակ և մեկ տարվա ընթացքում կարող են հավաքել 500 հղում: Բայց դա չի նշանակում, որ ինչ–որ մի հեղինակ կարող է իրեն վերագրել այս ամենը: Այդ իսկ պատճառով պետք է բաժանել հեղինակների թվի վրա:

 Հայաստանում երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հիմնական խանգարող հանգամանքը գիտական դպրոցների սակավաթիվ լինելն է: Արդիական խնդիրներով զբաղվող խմբեր են պետք: Կարելի է մատների վրա հաշվել դրանք: Այս խնդիրը կլուծվի միայն՝ գիտության կազմակերպչական ձևը փոխելով:

 Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը՝ ամեն ինչ չափի մեջ լավ է:

 Վերջին տարիներին դրական միտումներ՝ ո՛չ, չեմ տեսնում։ Կարծում եմ` այստեղ գործում է միջուկային ֆիզիկայից հայտնի կրիտիկական զանգվածի էֆեկտը:  Որպեսզի շղթայական ռեակցիան ընթանա, պետք է գերազանցվի շեմային զանգվածը: Իրական դրական միտումներ կտեսնենք ֆինանսավորման գոնե քառակի ավելացման դեպքում:

 Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը տիտղոսակիր կամ պաշտոնատար անձինք։ Կարծում եմ, գիտությամբ զբաղվելիս պետք է մոռանալ փառքի, համահեղինակների հերթականության մասին, տիտղոսների մասին…

 Արտասահմանում եղել եմ կարճատև այցելություններով: Իրենց հիմանական առավելությունը՝ այնտեղ տեսականն ուղիղ կապված է փորձի հետ, ինչը շատ կարևոր է: Հակառակ դեպքում, անկախ քեզանից, հայտնվում ես խաղից դուրս:

 Գիտական աշխարհում գենդերային խնդիր, այո, իհարկե կա: Դա գալիս է դարերի խորքից: Տղամարդը, վախենալով կնոջից, միշտ ձգտել է նսեմացնել նրան՝ կնոջը թողնելով միայն տնային գործեր: Կարծում եմ, ժամանակի ընթացքում այդ դիսբալանսը կվերանա:

 Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար, կարծում եմ, Հայաստանը շատ փոքր է: Եվրոպային ինտեգրվելու դեպքում դա կդառնա ակտուալ:

 Հայաստանո՞ւմ մնալ ու գործել, թե՞ գնալ արտասահման՝ 50/50։

 Մաղթանքս երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը՝ ապրել ներկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում