Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Սերժ Սարգսյանը գոլորշի է բաց թողնում

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը բավական լուրջ կադրային փոփոխություններ է կատարել իշխանական համակարգում` Գևորգ Կոստանյանը արդեն անվրդով աշխատում է ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում, Աղվան Հովսեփյանն արդեն իր ապագա վարչության կազմավորման պատրաստություններն է տեսնում: Հաջորդ շաբաթ Իշխան Զաքարյանը կվերանշանակվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Այս շաբաթ Հայաստանն ունեցավ նոր զինվորական դատախազ: Գևորգ Կոստանյանն իր հերթին տասնյակ պաշտոնանկությունների ու նշանակումների շարք է սկսել իր գլխավորած գերատեսչությունում: Անկասկած վաղը տասնյակ նշանակումներ կանի Աղվան Հովսեփյանը: Եւ այսպես շարունակ: Չնայած փոփոխությունների այդ շղթային, որ կատարում է Սերժ Սարգսյանը նրա կադրային քաղաքականությունը չունի հստակ և հանրության համար հասկանալի տրամաբանություն: Դրա մասին են վկայում նրա և արդեն նրանց կողմից այսպես ասած, նշանակած նոր կադրերը, որոնք որևէ կերպ եղանակ չեն փոխել իշխանական համակարգում: Իսկ եթե եղանակի փոփոխություն չկա, ապա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն արժեք չունի, առավել ևս, որ, համենայն դեպս առայժմ, չունի հանրայնորեն ընկալելի տրամաբանություն: Այդ քաղաքականության մեջ առկա է ընդամենը քաղաքական տրամաբանությունը, այն էլ՝ զուտ ներիշխանական համատեքստում:

Սերժ Սարգսյանի իշխանական բուրգն ակնհայտորեն նմանվում է եռացող կաթսայի, որի բերանը Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ ստիպված է բացել` գոլորշին թողնելու համար: Բայց կաթսայի բովանդակության փոփոխություն նա առայժմ չի կարողանում կատարել այնպես, որ դրա պարունակության համը փոխվի: Սակայն «գոլորշին բաց թողնելը» Սերժ Սարգսյանի համար ելք չէ: Փորձելով հավասարապես բավարարել իր իշխանական համակարգի տարբեր թևերին՝ Սերժ Սարգսյանը կարծես թե բացարձակապես ազդեցություն չունի գազօջախի վրա և չի կարող թուլացնել կամ ուժեղացնել կաթսայի կրակը: Իսկ գոլորշի հնարավոր է բաց թողնել ընդամենը որոշակի ժամանակահատվածում, քանի որ եթե կրակի ուժգնությամբ եռքը շարունակվում է, ապա հետևանքը լինում է անցանկալի: Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունները ընդամենը ժամանակավոր խնդիրներ են լուծում և չեն լուծում ամենակարևոր խնդիրը` վերահսկողությունը գազօջախի հանդեպ:

Սերժ Սարգսյանի դիրքը շահեկան է, կամ նույնիսկ կարելի է ասել՝ բախտը բանում է զուտ այն պատճառով, որ գազօջախի հանդեպ միանձնյա վերահսկողություն ոչ ոք չունի, և ամեն մի կոճակը հայտնվել է արտաքին կամ ներքին մի սուբյեկտի ենթակայության կամ վերահսկողության տակ: Հենց դրա շնորհիվ է, որ գոնե կաթսայի կափարիչը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի տնօրինության տակ: Բայց քանի որ դա ժամանակավոր գործիք է, դրա տնօրինությունն էլ աստիճանաբար դառնում է բավականաչափ բարդ և ծանր բեռ Սարգսյանի ուսերին, որը տանելու համար անպայմանորեն անհրաժեշտ է «խոհանոցում» առավել լուրջ քայլերի գնալ և փորձել վերահսկողություն սահմանել հենց գազօջախի հանդեպ՝ կարգավորելով կրակի թեժությունը: Սերժ Սարգսյանն անկասկած գիտակցում է այդ խնդիրը, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կաթսան նրանից այնքան մեծ ուշադրություն է պահանջում` պահանջում է ձեռքն անընդհատ պահել կափարիչի վրա, որ Սարգսյանին ժամանակ չի մնում որևէ այլ քայլ կատարել գազօջախի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում