Փորձագետների կարծիքով՝ հարկավոր է երգել բոլոր հիվանդ երեխաների համար, գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Գրայթ Օրմոնդ Սթրիթ հիվանդանոցի մասնագետներին: Գիտնականների ուսումնասիրության շրջանակներում երեք տարեկանից ցածր երեխաների համար օրորոցային են երգել (նրանցից ոմանք սրտի փոխպատվաստման են սպասելիս եղել) և հետևել են նրանց սրտի աշխատանքին և ցավի զգացողությանը:
Արդյունքները համեմատել են երկու այլ խմբերի հետ, որոնցից մեկի համար կարդացել են, իսկ մյուս խմբին մենակ են թողել: Արդյունքում պարզվել է, որ հենց երգեր լսող երեխաների մոտ են նվազել ցավն ու սրտի նոպաները:
Դա նշանակում է, որ երաժշտությունն իրական ֆիզիոլոգիական ազդեցություն է գործում: Ավելին, երաժշտական թերապիան ավելի քիչ կարժենա, քան դեղորայքը: Այն համարձակորեն հնարավոր կլինի օգտագործել հիվանդանոցներում:
Մարդու ուղեղի մի հատվածը պատասխանում է երաժշտությանն էմոցիոնալ ռեակցիաների համար: Այդ պատճառով երաժշտությունը և երգերը նվազեցնում են գրգռվածությունը, ինչը ազդում է ցավի զգացողության վրա:









































