Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին գործի շրջանակում իր տրամադրության տակ ստացել է փաստաթուղթ, որում պարունակվում են տվյալներ, որոնք համընկնում են բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ստիլի դոսյեյի տեղեկատվության հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նախկին հետախույզի դոսյեյում խոսվում է «Ռուսաստանի հետ Թրամփի կոմպրոմատային կապերի մասին»։ Երկրորդ դոսյեն կազմվել է նախկին լրագրող Կոդի Շիրերի կողմից։ The Guardian-ի տվյալներով՝ նա օգտվել է բազմաթիվ աղբյուրների տվյալներից, ինչպես նաև ֆինանսներ ներդրել՝ տեղեկատվության ստացման համար։
Եվ քանի որ Շիրերը որևէ առնչություն չունի հետախուզական ծառայությունների հետ, նրա նյութերին վերաբերվել են թերահավատորեն։ Այդուհանդերձ, ինչպես պարզել է թերթը, ՀԴԲ-ում բազմակողմանիորեն ուսումնասիրում են այդ փաստաթուղթը։









































