Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

«168 ժամ». Ս. Սարգսյանը ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի անունը չի ընդգծելու

Թերթը գրում է, որ հունիսի 22-ին ԵԽԽՎ Վեհաժողովի լիագումար նիստում այս անգամ ելույթ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանը: Թերթի զրուցակցի հավաստմամբ՝ Ս. Սարգսյանը ԵԽ-ում ներկայացնելու է վերջին տարիներին Հայաստանում կատարված թե օրենսդրական, թե ներքաղաքական լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլերը՝ ներառյալ Ազատության հրապարակում ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնելու հնարավորության տրամադրումը ու համաներման արդյունքում կալանավայրերից քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Իսկ ինչ վերաբերում է պատվիրակությունների մակարդակով բանակցելու ՀԱԿ-ի առաջարկին, ապա, թերթի զրուցակիցների հավաստմամբ՝ կոնկրետ պատասխան այդ առումով Ս. Սարգսյանը չի հնչեցնելու: Նրանց հավաստմամբ՝ Ս.Սարգսյանը ընդամենը հայտարարելու է, որ անցած երեք տարիների ընթացքում ինքը մշտապես հայտարարել է, որ երկխոսության ջատագովն է եղել, և արդեն ԵԽԽՎ ամբիոնից կվերահաստատի, որ պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ բաց երկխոսության՝ առանց պատվիրակների, որն իր մեջ «գաղտնիության», այսինքն՝ ոչ թափանցիկության տարրեր է պարունակում: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս.Սարգսյանը նաև հայտարարելու է, որ այս ընթացքում արդեն իսկ ընդդիմության հետ տեղի է ունենում բաց երկխոսություն (վկայակոչելով ընդդիմության պահանջների կատարումը), որը «պատվիրակների կազմի» տակ քողարկելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում: «Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ ԵԽԽՎ-ում նման հայտարարությունը չի կարող «ծափերի» չարժանանալ, քանի որ դրանով Ս.Սարգսյանը կփորձի ցույց տալ, թե ի տարբերություն Հայաստանի ընդդիմության՝ որքան թափանցիկ, բաց երկխոսության կողմնակից է ինքը»,- գրում է թերթը և հավելում. «Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ս.Սարգսյանը ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի անունը չի ընդգծելու և խոսելու է ընդհանուր ընդդիմության մասին: Բացի այս, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ս.Սարգսյանը նաև հայտարարելու է, որ իշխանական տարբեր մակարդակի գործիչներ, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, հայտարարել են, որ ընդդիմության ներկայացրած բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, որ ոլորտներին էլ վերաբերեն (քաղաքական, տնտեսական, սոցիալական), Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են քննարկել և համատեղ լուծումներ առաջարկել, ինչը, սակայն, ընդդիմությունը գոհացուցիչ չի համարում: Ըստ իշխանությունների՝ բանակցություն պետք է տեղի ունենա հասարակության դժգոհ զանգվածի և պետության միջև, ուստի իրենք իրենց կողմից որպես «պատվիրակներ»՝ առաջարկում են պետության բոլոր պետական մարմինների ղեկավարներին»:

«Մեր պատասխանն, ըստ էության, ՀԱԿ-ին, հետևյալն է. եթե կոնկրետ դժգոհություն կամ առաջարկ ունեք Աժ-ին, ապա ասում ենք՝ դիմեք Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Եթե քաղաքաշինության նախարարությանը, ապա՝ Վարդան Վարդանյանին»,- ասել է թերթի զրուցակիցը՝ միաժամանակ բացառելով, որ ՀԱԿ-ի հետ երկխոսություն կարող է ծավալել նաև արտահերթ ընտրությունների շուրջ: «Ավելին՝ մեր զրուցակցի խոսքով՝ հնարավոր է նաև, որ Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում հայտարարի, որ պատրաստ է անձամբ բաց ձևաչափով, ինչպես այսօր է՝ երկխոսել ՀԱԿ-ի հետ, եթե նրանց առաջ քաշած հարցը կամ հարցերը վերաբերում են նախագահի աշխատակազմում առկա խնդիրներին»,- գրում է «168 ժամ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում