Ոստիկանության շենքի մոտ ակցիայի մասնակիցները բարձրաձայնեցին իրենց պահանջը` ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին և գործ հարուցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ, ովքեր բռնություն են կիրառել Շանթ Հարությույանի, նրա որդու և ընկերների նկատմամբ:
Այժմ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի դատախազություն: Հնչում են կոչեր` Սերժիկ, հեռացիր, Ազատություն քաղբանտարկյալներին:








































