Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Բաքուն ուզում է կրկնել «Ձիթենու ճյուղը» Ղարաբաղի դեմ՝ հույս ունենալով, թե Մոսկվան կաջակցի

Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 20-ին շփման գծում Ադրբեջանի կողմից անօդաչուների կիրառմանը, իսկ հունվարի 25-ին՝ ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:

«Ադրբեջանը պարտվել է պարտիան: Ադրբեջանը դիմադրում էր, չէր համաձայնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, բայց ստիպված եղավ զիջումների գնալ Կրակովի հանդիպման ժամանակ»,- նշեց Տարասովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փորձագետի խոսքերով, նոր բան չի ասել: Խոսելով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայացած բանակցությունների մասին՝ Պոպովն ասել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հարցեր: Մասնավորապես, խոսքը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է:

«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելու են տարածաշրջան՝ ճշտելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման մասին:

«Ռուսաստանցի համանախագահը՝ Պոպովը, նոր բան չի ասել: Նա պարզապես շարադրել է այն, ինչ ասված էր Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Մամեդյարովի հայտարարություններում»,- ասում է Տարասովը՝ ենթադրելով, որ իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ որոշակի ուժերի Ադրբեջանում:

«Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության զարգացմանը զուգահեռ՝ նրանց կողմնակիցների կողմից կարծիքներ են հնչում, թե պետք է նույնը կրկնել Ղարաբաղի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ «Ձիթենու ճյուղը» կասեցվել է, Թուրքիան չի կարողանում հասնել առաջադրված նպատակներին, և այս իրավիճակում խելամիտ չեն այն հաշվարկները, թե կարելի է նոր ճակատ բացել Ղարաբաղի դեմ՝ կարծելով, թե Մոսկվան կաջակցի Բաքվին, որովհետև Ռուսաստանն այժմ հարաբերականորեն աջակցում է Թուրքիային [Աֆրինում,- Ա. Ս.]:  Հաշվարկները սխալ են: Դա երբեք չի լինի: Այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Եվ հետո Էրդողանն ինքը հայտնվել է ծուղակում: Հիմա նա սրում է հարաբերությունները Հունաստանի հետ մի երկու կղզու պատճառով, որտեղ նույնիսկ ծառ չի աճում: Իրադրությունը շատ ոչ ստանդարտ է: Բայց գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը շարունակում է աշխատել, դիվանագիտությունը շարունակում է աշխատանքը, և նրանք առաջ են տանում այն սցենարը, որի տակ Ադրբեջանը, ըստ էության, ստորագրել է»,- մեկնաբանեց Տարասովը:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը հետագայում էլ կփորձի ձախողել պրոցեսը. «Առայժմ Մամեդյարովը հետևում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայտնի չէ, թե երբ կլինի նախագահների հանդիպումը, քանի որ ապրիլին Հայաստանում տեղի կունենա իշխանության փոխանցում, և հայտնի չէ, թե ում հետ է Բաքուն շարունակելու աշխատել: Սցենարներից մեկն այն է, որ Սերժ Ազատովիչը կդառնա վարչապետ և հենց նա կշարունակի բանակցությունները որպես երկրի ղեկավար: Բայց նաև լինելու է նախագահ, թեև նրա պաշտոնը, կարծես թե, ներկայացուցչական բնույթ ունի: Կարող է լինել նաև այնպես, որ վարչապետը ղարաբաղյան հարցում իր լիազորությունների մի մասը փոխանցի նախագահին: Այսպիսով, այս բարձր մակարդակով դիվանագիտությունն առայժմ կանգնած է: Իսկ միջին՝ արտգործնախարարների մակարդակով փորձում են առաջ տանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման գործընթացը: Բայց կա երրորդ ուժը, որին ձեռնտու չէ իրադարձությունների նման ընթացքը: Նրանք կարծում են, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սառեցնում են իրավիճակը, և դրանից շահում է Հայաստանը և Ղարաբաղը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում