«Կառավարությունը վերցնելու է պարտավորություն, բայց այդ վնասների 50%-ը սուբսիդավորելու միջոցները որտեղի՞ց ենք բերելու: Հայտարարելը հեշտ է, բայց դա հետո մնում է կառավարության ուսերին: Ինչպե՞ս դա պետք է արվի»,- սա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի վերապահումն էր «Ծառուկյան» դաշինքի առաջարկած նախագծին:
«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Բայց հեղինակներից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկեց այն հետաձգել երկու ամսով: Նախագծով առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրել` կորստի 50 տոկոսի չափով, բնական աղետների կամ համաճարակների ժամանակ:









































