Wednesday, 17 06 2026
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը

Արայի լեռան վրա վնասված արշավականի վիճակը միջին ծանրության է, անհրաժեշտ է վիրահատություն

Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով վայր ընկած և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է: Բազմաթիվ սալջարդեր և կոտրվածքներ ունի»,-տեղեկացրին նախարարությունից:

Ֆեյսբուքյան իր էջում զբոսավար Յաշա Սոլոմոնյանը գրառում է կատարել` նշելով, որ Էդգար Նավասարդյանին հարկավոր է շտապ վիրահատություն, որի համար էլ իրականացվում է դրամահավաք: Դրամահավաքից ստացված գումարը կուղղվի նաև մահացած Նաիրուհի Ստեփանյանի ընտանիքին:

Դեպքի վերաբերյալ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, ըստ որի, հունվարի 28-ին Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արայի լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին գտնելու համար, սակայն հայտնաբերել են դին: Ըստ նախնական տվյալի, վերջինս անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչը սակայն կհաստատվի մասնագիտական եզրակացության հիման վրա:

2 ժամ տևած համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին հաջողվել է իջեցնել ցած, ով ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ և ցրտահարվել։ Խմբի անդամներից Հրաչ Հարությունյանը ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող մարմնական վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Ժամը 21:40-ին Նաիրուհի Սիմոնյանի դին հանձնվել է շտապ օգնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում