ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվելուց հետո ձեռնամուխ է եղել իր ղեկավարած գերատեսչության «գեղեցկացմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբեր ամսին այս կառույցը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար Է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար: Եվ ահա հարկատուներիս գրպանից այս գերատեսչությունը գնել է 2 հատ խորհրդակցությունների սեղան, 1 հատ նախագահության սեղան, 1 հատ արձանագրային սեղան և 1 հատ ելույթների ամբիոն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































