Միջազգային «Միսս տիեզերք-2013» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դիտման պաշտոնական մեկնարկը տրվել է նոյեմբերի 5-ին: Այդ օրը տեղի է ունեցել մրցույթի կիսաեզրափակիչը՝ աշխարհի 86 երկրների աղջիկների մասնակցությամբ: Սակայն արդյունքները առայժմ գաղտնի են պահվում: Միայն այսօր՝ եզրափակչի սկսվելուց առաջ կհայտարարվեն այն 16 աղջիկների անունները, ովքեր պետք է պայքարեն տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա կոչմանն արժանանալու համար: Եզրափակիչը կհեռարձակվի 190 երկրներում, այն կդիտի ավելի քան 1 միլիարդ մարդ:
Նախօրեին Մոսկվա է ժամանել մրցույթի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ բոլոր 86 մասնակիցներն արդեն 3 շաբաթ է՝ Մոսկվայում են:









































