Thursday, 18 06 2026
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

Ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողության ժամանակ.
«Պարոնա՛յք գեներալներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին: Դա մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է:

Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին:

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը և ան-դորրը: Ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետևողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ և գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են և, իհարկե, նաև նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգևները: Դուք և ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք: Մենք հպարտանում ենք ձեզնով և հենվում ձեր հաղթական կամքի վրա:

Շնորհակալ եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում