Barbie հայտնի ապրանքանիշը 2 տիկնիկ է թողարկել` նվիրված 44-ամյա Ջենիֆեր Լոպեսին:
Առաջինը երգչուհուն պատկերում է երկար սպիտակ և արծաթագույն երանգներ ունեցող Zuhair Murad ապրանքանիշի զգեստով, որը Լոպեսը կրել է 2012-ին` «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը:
Մարմնագույն բոդիով մյուս տիկնիկը երգչուհուն պատկերում է իր Dance Again համերգային շրջագայության փուլի շրջանակներում: Ի դեպ, բոդին զարդարվածէ գեղեցիկ քարերով:
«Ես կցանկանայի ապրել Բարբիների աշխարհում և Բարբի լինել: մենք բոլորս շատ ենք սիրում այդ տիկնիկներին, ուստի, իհարկե, ես կցանկանայի իմ կյանքն էլ այս աշխարհի մի մասնիկ դարձնել: Կարծում եմ, որ Բարբիի կերպարը խորհրդանշում է անվերջ հնարավորություններ, երազանք, որը միշտ կենդանի է: Դրա շնորհիվ դու հոգով միշտ փոքրիկ աղջնակ ես մնում և այդ սահմանագիծը, ինձ թվում է, պետք չէ կորցնել»,- տիկնիկներին նվիրված իր հարցազրույցում ասել է երգչուհին:
Սակայն Լոպեսի երկրպագուներից շատերին վրդովեցրել է այն, որ Բարբիների հեղինակները հավատարիմ մնալով տիկնիկներ ստեղծելու իրենց ավանդույթին, դերասանուհուն զրկել են փարթամ բարեմասնություններից:












































