«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 3-4 շաբաթով, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «ԲԿՄԱ»-ի հետ մրցավեճում (5:2) իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվեց 66-րդ րոպեին:
27-ամյա Սիլվան Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման` դառնալով 3 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:






































