Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՌԱՀՀԿ-ը քննարկեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները

ՀՀ տնտեսության զարգացման ներկա միտումների, մարտահրավերների ու հեռանկարների վերլուծությանն էր նվիրված Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկումը:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ և լրագրողներ:

Ողջույնի խոսքով քննարկումը բացեց և մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: «Գրեթե բոլոր մեր ցավոտ խնդիրները` արտագաղթ, գնաճ, ժողովրդի ցածր կենսամակարդակ և այլն, ածանցվում են տնտեսության անմխիթարական վիճակից: Այդ հարցերի շուրջ էլ, կարծում եմ, կծավալվի այսօրվա մեր քննարկումը»,- ասաց Կալենչյանը:

Համապարփակ իր զեկույցում Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը նկարագրեց և նրա զարգացման ուղիների սեփական տեսլականը ներկայացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Անդրադառնալով ոլորտի իրական պատկերը, որպես կանոն, խեղաթյուրող պաշտոնական վիճակագրության տվյալներին կամ իր արտահայտությամբ` «գեղանկարչությանը», զեկուցողը համոզմունք հայտնեց, որ մեզանում տնտեսական զարգացման ռազմավարությունը տակավին ձևավորված չէ:

«Գիտությունը, որը Սփյուռքի հետ միասին մեր մրցակցային առավելություններից մեկն է համարվում, գրեթե սպառել է տնտեսական առաջընթացի խթանիչի իր գործառույթը: Բավական է ասել, որ գիտության բյուջետային հատկացումներն ընդամենը 1 մլրդ դրամ են կազմում կամ ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ պակաս են, ինչի պարագայում գիտելիքահենք տնտեսության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Մանասերյանը` մտահոգություն հայտնելով նաև համախառն արտաքին պարտքի սպասարկման առումով, որն, ըստ նրա, ընդհուպ մոտեցել է ՀՆԱ-ի 50 տոկոսի վտանգավոր սանդղակին:

Տնտեսագետը ելքը տեսնում է մասնավորապես իրավունք-պատասխանատվություն հավասարակշռությունը ոլորտում վերականգնելու, «Նվազագույն կենսապահովման զամբյուղի մասին», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների պահանջները կյանքի կոչելու, հարկային և մաքսային քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու մեջ: Միևնույն ժամանակ հակաճգնաժամային առաջարկների իր փաթեթում նա կարևորում է հողի չօգտագործման պրոգրեսիվ հարկի կիրառումը, սուբսիդավորման ձևով ոռոգման ջրի անվճար տրամադրումը գյուղացուն, գյուղմթերքի շուկաներում գների խիստ վերահսկողության սահմանումը և այլն:

Քննարկման ընթացքում և ավարտին հնչած հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Նոյյան տապան» լրատվական գործակալության մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, տնտեսագետ Սեյրան Մինասյանը, «ԱրմԻնֆո» գործակալության տնօրեն Էմանուել Մկրտչյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը և ուրիշներ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետևելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում