ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կարծում է, որ սիոնիստական ռեժիմն Իսրայելում բոլոր խնդիրների աղբյուրն է Մերձավոր Արևելքում: Նա նրա քաղաքանությանը մեղադրում է և Անվտանգության Խորհրդին կոչ է անում ԱՄՆ-ին նախատել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Այս մասին հայտնում է ISRALand պորտալը:
«Պաղեստինյան հողի իսրայելական օկուպացիան հիմնականը և կենտրոնականն է Մերձավոր Արևելքում բոլոր հակամարտություններից: Անարդարությունը շարունակվում է արդեն ավելի քան 7 տասնամյակ՝ խորանալով պաղեստինցիների և շրջանի նկատմամբ իսրայելական ընդարձակիչ, ագրեսիվ և մեկուսացման քաղաքականությամբ»,- ասել է իրանցի դիվանագետ Էշաք Ալ-Հաբիբը:
Նա նաև հայտարարել է, որ «իսրայելական ռեժիմը հիմա գիշեր ու զօր աշխատում է պաղեստինյան պետականության ցանկացած իրավունքի ճանապարհը փակելու համար» և հիշեցրել է պաղեստինցի ժողովրդին Իրանի համերաշխության մասին:












































