Բրիտանա-չինական AT Design Office նախագծող բյուրոն ստեղծել է լողացող քաղաք-կղզու (Floating City) նախագիծ, որի հնարավոր շինարարության մասին այժմ լրջորեն խոսում են Չինաստանում։

Ճարտարապետների մտահղացմամբ՝ 10 քառակուսի կմ մակերեսով քաղաքը կտեղակայվի ինչպես ջրի մակերևույթին, այնպես էլ ջրի տակ և կպարունակի բնակելի, կոմերցիոն և ժամանցային ենթակառուցվածք։

Floating City-ն կկառուցվի Խաղաղ օվկիանոսի մեջտեղում՝ վեցանկյուն մոդուլներից, որոնք կմիացվեն ստորջրյա թունելներով կամ վերգետնյա արահետներով։ Ջրի տակ կկազմակերպվի կենտրոնացված օդափոխություն։

Մայրցամաքից անկախ քաղաքի կենսունակության ապահովման համար նախատեսված է անասնապահական ֆերմաների ստեղծում։









































