Ճապոնացի գյուտարարները ներկայացրել են ավտոպիլոտով եզակի հողաթափեր։ Ինքնագնաց հողաթափերը կարող են ինքնուրույն տեղաշարժվել գետնի վրայով, նույնիսկ «կայանել» այլ կոշիկների կողքին։
Նորույթի աշխատանքի ցուցադրության ժամանակ հյուրանոցի այցելուները թողել են հողաթափերն իրենց հարմար վայրում, որից հետո հողաթափերը դասավորվել են մեկ շարքով։ Դրանց տեղաշարժի համար պատասխանատու է միջանցքի պատի մեջ ներկառուցված կոճակը։










































