Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Չճանաչված պետության քաղաքացիները ունեն նույն իրավունքները, ինչ այստեղ նստած ձեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը առաջարեկել է ԵԽԽՎ-ում ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և գտնելու լուծումներ՝ չճանաչված պետությունների քաղաքացիներին եվրոպական  կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու համար։

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է չճանաչված պետությունների քաղաքացիների կրթական իրավունքի մասին, նշելով, որ Եվրոպայում չպետք է լինեն սև խոռոչներ։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ դեռեւս 1960 թվականին  UNESCO-ն ընդունել է   կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է.

«Ես  խոսելու  եմ այնպիսի մի կարեւորագույն ու հրատապ խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անքակտելի մաս:  Այսօր լրջագույն խնդիր է,  որ չճանաչված պետությունների քաղաքացիները  զրկված են եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և դուրս են եվրոպական կրթական տարածքից։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 1960 թվականին  UNESCO-ն ընդունել է   կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։

Եվ այս ամբիոնից կրկին անգամ մեր Վեհաժողովին, որի հիմնարար արժեքը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն է, կոչ եմ անում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է։

Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղում ապրող  ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց։  Մինչդեռ, մեր այս ամբիոնից քանի հազար անգամ է հնչել, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ եւ որ  չճանաչված պետությունների քաղաքացիները ունեն նույն այն իրավունքները, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։

Այսօր Արցախի  հանրապետությունում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն:

Սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների  համար իրենց երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ, ինչպես, օրինակ, կրթական ավարտական վկայականների  չճանաչվածությունն է, ինչը լուրջ  խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար։ Բացի դա` Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, և չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված  որևէ ծրագրից:

Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է` անկախ պետության կարգավիճակից,  եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման և իրացման համար։ Դա մեր և ձեր իմպերատիվ պարտականությունն է, անկախ նրանից, թե այստեղ նստածներից ով է դեմ այդ իրավունքին։

Ուստի, առաջարկում եմ մեր Վեհաժողովին ստեղծել աշխատանքային խումբ` չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու հարցի լուծման արդյունավետ  ուղիներ գտնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում