Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո որևէ բառ չի խոսել բանակում տիրող իրավիճակի մասին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Հրապարակվում են մահվան դեպքերը, ինքնասպանությունները, բայց թե ինչ է անում բանակի ղեկավարությունը կանխելու, էդ իրավիճակը փոխելու համար, ինչո՞ւ է էսպես, ոչ մի խոսք մինչև օրս Վիգեն Սարգսյանը չի ասել»,- նշեց իրավապաշտպանը:








































