Ամերիկյան երգչուհի Մադոննան հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին սադրիչ լուսանկարներով։ Այս անգամ Instagram-ում նրա հրապարակած լուսանկարը ավելի շատ հիասթափություն, քան հիացմունք է առաջացրել։

Լուսանկարում 59–ամյա աստղը մերկացած է մինչև գոտկատեղը և ձեռքում Ջոկոնդայի պատկերով Louis Vuitton բրենդի պայուսակ է։ Որպեսզի մի քիչ ծածկի կուրծքը, Մադոննան նկարի վրա սև խաչ է արել, բայց դա առանձնապես բան չի փոխել։
Երկրպագուները նման ազատությունը չեն գնահատել։

«Միթե պարտադիր պետք է կուրծքդ ցույց տաս, որպեսզի ցուցադրես ֆեմինիստ լինելդ։ Ինձ համար սա էքսգիբիցիոնիզմ է, ոչ թե ֆեմինիզմ»,– մեկնաբանել է @saintchristian666 օգտատերը։
«Ինձ շատ է դուր գալիս այն, ինչ դուք անում եք։ Բայց սա արդեն չափն անցնում է»,– նկարի տակ մեկնաբանություն է թողել մեկ այլ օգտատեր։









































