Նյու Յորքում նոյեմբերի 7-ին սկսվել է Կանադայի քաղաքացի Ժենևյև Սաբուրենի դեմ դատը, որը մեղադրվում է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին հետապնդելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես պնդում է Բոլդուինը՝ 41-ամյա կանադացի դերասանուհին վերջին տարիներին իրեն անընդհատ զանգահարում է, սիրո խոստովանությամբ էլեկտրոնային նամակներ ուղարկում և նույնիսկ պարեկում իր տան մոտ:
Բոլդուինն ու Սաբուրենը ծանոթացել են 2002թ.՝ «Պլուտո Նեշի արկածները» ֆիլմի նկարահանումներին: 55-ամյա դերասանի խոսքով՝ չնայած 2010թ. իրենք միասին գնացել են ռեստորան, սակայն իրենց հարաբերությունները կրել են զուտ գործնական բնույթ:
Սաբուրենը, սակայն, պնդում է, որ չի հետապնդել Բոլդուինին, այլ ցանկացել է իմանալ, թե ինչու է նա կորցրել իր հանդեպ հետաքրքրությունը:
Ինչպես սպասվում է, դերասանը վկայություններ կտա հաջորդ շաբաթ:
Եթե Սաբուրենը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:







































