Standard & Poor’s միջազգային գործակալությունը նվազեցրել է Ֆրանսիայի վարկային վարկանիշը АА+-ից մինչև AA` հաղորդում է գործակալության կայքը:
Գործակալության վերլուծաբանները մեկնաբանել են, որ հարկային ոլորտում և աշխատանքի շուկայում Ֆրանսիայի տնտեսական քաղաքականությունը չի բարձրացնում ՀՆԱ-ի աճի միջնաժամկետ հեռանկարները: S & P-ն նաև նշում է, որ գործազրկության բարձր մակարդակի պատճառով նվազել է ժողովրդի աջակցությունն ուղղված բյուջետային քաղաքականությանը և կառուցվածքային բարեփոխումներին: Վարկանիշի կանխատեսումը կայուն է:
«Մենք նաև ենթադրում ենք, որ թույլ տնտեսական աճը սահմանափակում է պետական ֆինանսների կայուն վերականգնումն ապահովելու կառավարության կարողությունը»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մեկ այլ խոշոր գործակալությունը՝ Fitch Ratings-ը, Ֆրանսիայի վարկանիշը ամենաբարձր մակարդակից իջեցրել է մինչև AA+ հուլիսին: Իսկ Moody’s գործակալությունը 2012թ. նոյեմբերին վճռել էր, որ երկրի վարկունակությունը չի համապատասխանում բարձրագույն մակարդակին:








































