WealthInsight հետազոտական ընկերության զեկույցը կանխատեսում է, որ մինչև 2013թ. վերջ Արաբական Միացյալ Էմիրություններում դոլարային միլիոնատերերի թիվը կհասնի 54.6 հազարի, ինչը նշանակում է, որ Դուբայը «վերադառնում է» ճգնաժամային ժամանակշրջանից, հաղորդում է The Financial Times-ը:
Հետազոտության տվյալներով՝ մինչև 2017թ. միլիոնատերերի թիվը կաճի 34%-ով՝ մինչև 69 հազար մարդ, իսկ միլիարդատերերի թիվը կաճի 43%-ով՝ մինչև 893:
Պարբերականը հիշեցնում է, որ 2012թ. ԱՄԷ-ում դոլարային միլիոնատերերի թիվը հասնում էր 48 հազարի, իսկ մուլտիմիլիոնատերերինը՝ 625-ի: WealthInsight-ը հստակեցնում է, որ այս ցուցանիշները 2008թ. մակարդակից ցածր են եղել 8%-ով:
WealthInsight-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ միլիոնատերերի 59%-ը բնակվում է Դուբայում, 26%-ը՝ Աբու Դաբիում, Շարժայում՝ 3%-ը:
Աբու Դաբիում հարուստների մեծ մասը ներգրավված է նավթագազային ոլորտում, իսկ Դուբայում՝ ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի, տարնսպորտի ոլորտում:
ԱՄԷ-ի հարուստների շուրջ 11%-ը ապրում է արտասահմանում՝ հարստության 35%-ով (շուրջ 63 միլիարդ դոլար): Մինչև 2017թ. այդ ակտիվների թիվը կարող է մեծանալ մինչև 32%՝ մինչև 85 միլիարդ դոլար:









































