Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարի հետ, երեկոյան, Անկարայից ուղևորվել են երկրորդ բանակի Օպերացիոն կենտրոն, որը պատասխանատու է «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի ղեկավարման համար, – հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները։

Նաև նշվում է Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդագի, պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլիի, ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերի ներկայության մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը, Սիրիական ազատ բանակի հետ համատեղ, սկսել են «Ձիթապտղի ճյուղ» օպերացիան՝ սիրիական Աֆրին քաղաքում։








































