Ամերիկյան հատուկծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արդեն աշխատանքի անցել խոշոր ընկերություններից մեկում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենան:
«Էդվարդն աշխատանքի է եկել դեռևս ամսի 1-ից: Ամեն ինչ կարգին է, աշխատում է»,- ասել է Կուչերենան:
Նա չի հստակեցրել, թե որտեղ է աշխատում Սնոուդենը:
Փորձագետներն ավելի վաղ նշել էին, որ Սնոուդենն առանց դժվարության աշխատանք կգտնի Ռուսաստանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անգլերենի գերազանց իմացությամբ գրագետ մասնագետները շատ պահանջված են:









































