Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան վստահ է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահը լավագույնն է աշխարհում:
«Բուֆոնը աշխարհի լավագույն դարպասապահն է, ինչպես և նախկինում: Մեկ սխալը չի կարող նրա մասին բացասական կարծիք կազմելու առիթ հանդիսանալ:
Ռեյնան, իհարկե, նույնպես հիանալի դարպասապահ է, սակայն խորին հարգանք տածելով նրա և այլ դարպասապահների նկատմամբ պետք է ասեմ, որ Բուֆոնը դեռ գերազանցում է բոլորին»,- ասելէ Մարտինան:








































