Աթենքում ոստիկանությունը բողոքի ցույցի մոտ 200 մասնակիցներին ցրել է արցունքաբեր գազի կիրառմամբ, գրում է The Independent-ը:
Գործողության ժամանակ ձերբակալվել է 4 մարդ:
Հունաստանի կառավարությունը ցուցարարներին ցրելը մեկնաբանել է որպես «օրենքի գերակայության վերականգնում»:
Հեռուստառադիոհեռարձակման ծախսերի կրճատման դեմ բողոքը շարունակվում է արդեն 5 ամիս: Ավելի վաղ ոստիկանությունը լրագրողներին վտարել էր պետական հեռուստաընկերության շենքից:











































