Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն RTE Sport-ի հետ զրույցում խոսել է «Արսենալ»-ի դեմ ՉԼ հանդիպման մասին:
«Գոլային պահեր ունեինք, որոնք չկարողացանք օգտագործել: Կարծում եմ՝ դա մեր պարտության հիմնական պատճառն է:
Գոլ խփելու հնարավորություն նաև ես ունեի, բայց չկարողացա օգտագործել այն: Հնարավորություն ունենք դուրս գալ հաջորդ փուլ և պայքարելու ենք մինչև վերջ: Առջևում դեռ 2 խաղեր կան»,- հայտարարել է Մխիթարյանը:








































