Սաուդյան Արաբիայում ոստիկանների շուրջկալների արդյունքում ձերբակալվել են մոտ 30 հազար անօրինական աշխատանքային ներգաղթյալներ, ովքեր հատկացված ժամկետում աշխատանքի թույլտվություն չեն ստացել:
BBC-ն հաղորդում է, որ փակվել են շատ ռեստորաններ, լվացքատներ և մանր ձեռնարկություններ, քանի որ օտարերկրացի աշխատողները տնից դուրս չեն գալիս՝ ոստիկանների գործողություններից խուսափելու համար:
Ներգաղթյալների նկատմամբ ոստիկանության շուրջկալները սկսվել են երկուշաբթի օրը:








































