Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում Մախաչկալայի «Անժի»-ն արտագնա խաղում հաղթեց նորվեգական «Տրոմսո»-ին: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն, ով աչքի ընկավ խաղին ավելացված ժամանակի վերջին րոպեին։









































