Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Բաքուն շանս է ստանում «ղարաբաղյան պարտիայում» հաղթելու համար. Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Բաքուն հնարավորություն է ստանում «ղարաբաղյան պարտիայում» հաղթելու համար» խորագրով հոդվածը.

«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ Կազանում կայանալիք Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպման նախօրեին իրենք հանդիպումներ են անցկացրել Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ու Երևանում՝ նրանց կոչ անելով ավարտուն տեսքի բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների մշակումը և զերծ մնալ սադրանքներից։

Ելնելով համընդհանուր քաղաքական-դիվանագիտական տեխնոլոգիաներից՝ դա վկայում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական ազդակների առկայության մասին։ Բացի այդ, աչք է զարնում ադրբեջանական կողմի ցուցաբերած անկեղծության աստիճանը։

Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բաց կերպ հայտարարեց, որ Ղարաբաղին առնչվող «Ճանապարհային քարտեզ»-ի հարցում դեռևս մնում են չլուծված հարցեր. համաձայնեցված չէ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման համաձայնագիրը, պարզություն չկա Հայաստանի կողմից ազատելիք շրջանների հարցում։ Նույնը վերաբերում է խաղաղապահ ուժերի կազմին։ Բաքվի կարծիքով՝ այդ խնդիրները կլուծվեն ոչ հեռավոր ապագայում։

Այնուամենայնիվ, Ռուսսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հանդես եկավ բազմանշանակ հայտարարությամբ, որը բաղկացած էր երկու մասից՝ փաստող և «մտահոգող»։ Դրանցից առաջինը հստակեցնում է «մեծ հույսերի» դիրքորոշումը, ըստ որի՝ դովիլյան հայտարարությունը «կողմերին կօգնի գիտակցել այն սահմանագիծը, ուր հասել է քաղաքական կարգավորման գործընթացը» և որ «այսուհետ կոնկրետ առաջադրանքը կայանում է հիմնարար սկզբունքների ընդունման մեջ»։

Իսկ դրանցից երկրորդում նախազգուշացում էր պարունակվում «գործընթացի ձգձգման և հռետորությամբ զբաղվելու հակարդյունավետության» մասին և որ «անհրաժեշտ է պայմանավորվել այդ սկզբունքների ընդունման շուրջ և արդեն աշխատել մեծ փաստաթղթի վրա, որոնք կորոշակիացնեն այդ կարգավորման չափանիշները»։

Ի դեպ, հենց այդ հատվածում են առկա ինտրիգի նշանները, ինչի համար էլ հարց է առաջանում, թե հակամարտող կողմերից ո՞ր մեկին էր հասցեագրված խաղաղ գործընթացի ձգձգումը։ Ադրբեջանը, ընդունելով նորացված Մադրիդյան սկզբունքները և ստորագրելով ենթադրյալ «Ճանապարհային քարտեզ»-ը, փորձելու է առաջ տանել այն, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի փաստն ուղղումներ չմտցնի իր Սահմանադրությունում։

Հետագայում Բաքուն սկսելու է պնդել դեպի Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին։ Հաշվի առնելով երկու երկրներում տիրող ժողովրդագրական իրավիճակը՝ կարող է այնպես պատահել, որ Ղարաբաղում ադրբեջանական բնակչությունը գերազանցի հայկականին, ինչն անխուսափելիորեն կազդի Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ապագա հանրաքվեի արդյունքների վրա։

Կա ևս մեկ խնդիր, որը կարող է մտահոգել Ադրբեջանին և ինչի մասին արդեն իսկ զգուշացրել է Մամեդյարովը. Ղարաբաղին առնչվող «Ճանապարհային քարտեզ»-ի համաձայնագրի կատարման ժամկետի առավելագույն կրճատումը։ Բաքվի համար իրադարձությունների հաջող զարգացման դեպքում նա իրական հնարավորություն կունենա Ղարաբաղը պահպանելու իր կազմում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մի շարք հայ քաղաքական գործիչներ ստիպված կլինեն հրաժարվել ապագա Հայաստանի կազմում Ադրբեջանի որոշ ռազմավարական կարևոր շրջանները ներառելու գաղափարից։ Հետագայում էլ սկսվելու է Ղարաբաղի կարգավիճակի քաղաքական-դիվանագիտական ճակատամարտը. ադրբեջանցի փախստականների վերադարձի, հանրաքվեի անցկացման պայմանների և այլ բանավեճեր։

Սակայն այդ ժամանակ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների համար որակապես փոխված կլինեն ներքին ու արտաքին պայմանները։ Եթե Բաքուն ճշգրիտ քայլեր կատարի ստեղծվող «հնարավորությունների միջանցքում», ապա «Ճանապարհային քարտեզ»-ին կարող է հաջորդել Հայաստանի ընդգրկումը տարածաշրջանային էներգետիկ նախագծերում և Թուրքիայի կողմից ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը։

Այսինքն, Երևանը, ազատելով ադրբեջանական շրջանները, փոխարենը ստանում է Ղարաբաղի անորոշ, թեև՝ միջանկյալ կարգավիճակ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման վերացում և իր սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր հեռանկարներ։

Զուր չէ, որ հայ քաղաքագետ Իգոր Մուրադյանը Մադրիդյան սկզբունքներն ընդգրկել էր այն իրադարձությունների կատեգորիայում, որոնք համադրելի են «Հայաստանի ազգային աղետի» հետ։ Եվ իսկապես, եթե էմոցիաները մի կողմ դնենք, ապա փաստացի խոսքը գնում է խորհրդային ժամանակաշրջանի ստատուս-քվոյի վերակենդանացման մասին, սակայն արդեն նոր աշխարհաքաղաքական պայմաններում։

Հենց դրա համար էլ նախկինում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գահընկեցության օգտին հանդես եկող ադրբեջանցի քաղաքագետներն այժմ անհանգստացած հետևում են նրա դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերի գործողություններին։ Դա մասնավորապես վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչերին։

Սակայն մեր կարծիքով՝ այժմ Երևանը փորձելու է ժամանակ շահել։ Եթե նա մտադիր է վճռական քայլեր կատարել «Ճանապարհային քարտեզ»-ի ստորագրման ուղղությամբ, ապա դա կանի միայն նախագահական ընտրություններից հետո։ Դրա համար էլ պետք է համաձայնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի այն մտքի հետ, թե Կազանում Ալիևն ու Սարգսյանը գործելու են զգուշորեն` հայտարարելով հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորումից հրաժարվելու և հետագայում բացառապես խաղաղ ճանապարհով այն լուծելու իրենց մտադրությունների մասին։

Այժմ գլխավոր անհանգստությունն այն է, որ մինչ գլխավոր պայմանավորվածությունների մասին բարձրաձայնելը «որոշ ուժեր» կարող են օգտվել ստեղծված ընդիմիջումից՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու համար։ Ընդ որում, դա վերաբերում է թե՛ Բաքվին, թե՛ Երևանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում