Քենիայի 50-ամյա բնակչուհին զրկվել է ձեռքից՝ ամուսնու հետ վեճի պատճառով։ Դրա պատճառը եղել է այն, որ կինը չի ցանկացել ճաշ պատրաստել։
Հիսունամյա կինը վերադարձել է թաղումից և տանը հայտնաբերել է սոված ամուսնուն, ով վրդովված է եղել տանը պատրաստի ուտելիք չգտնելով։ Ամուսինները վիճել են, արդյունքում տղամարդը սրով կտրել է կնոջ ձեռքը, ինչպես նաև վիրավորել է նրան փորից։ Կինն անմիջապես դիմել է բժշկի և այժմ բուժվում է հիվանդանոցում։ Նա ոստիկաններին պատմել է, որ ամուսինն իրեն երկար տարիներ ծեծի է ենթարկել, բայց վերջին անգամ նա բոլոր սահմաններն անցել է։ Նա պահանջել է, որ ամուսնուն անմիջապես ձերբակալեն, սակայն ոստիկանությունը դեռևս չի շտապում։

Տեղի ԶԼՄ–ների տեղեկատվությամբ՝ հրեշ ամուսինը, երկու օր անց, դեռևս ազատության մեջ է։








































