Եգիպտոսը մտադիր է առաջիկայում Ռուսաստանից զինամթերքի ժամանակակից տեսակներ գնել, ընդ որում՝ առաջին գործարքի գումարը կարող է 4 միլիարդ դոլար կազմել:
Ինչպես սեփական աղբյուրներին մեջբերելով տեղեկացնում է պաղեստինյան «Դունյա Ալ-Վաթան» հրատարակչությունը՝ Կահիրեի փոխարեն ամբողջ գործարքի գումարն արդեն համաձայնել է վճարել Պարսից ծոցի պետություններից մեկը:
Հրատարակչության աղբյուրները պնդում են, որ Մոսկվան Կահիրեին առաջարկել է «պատմական գործարք կնքել»՝ վերջինս հնարավորություն տալով ընտրել զինամթերքի ամենաժամանակակից տեսակները, առանց առանձին ռազմական համակարգերի սահմանափակման, որը նախկինում հաճախ էր պատահում՝ փոխանցում է РИА Новости-ն:
Եգիպտոսի և ՌԴ-ի միջև հնարավոր գործարքի մասին տեղեկատվությունը հայտնվել է Կահիրե ռուսական պատվիրակության կայանալիք այցի նախաշեմին: Ինչպես տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ի աղբյուրը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարած պատվիրակությունը Սերբիայում և Եգիպտոսում պաշտոնական այցով կլինի նոյեմբերի 12-15-ը:











































