Նովոռոսիյսկի բնակչուհին աղբամանի մեջ յոթ ամսական աղջիկ է գտել։ Նա աղբը թափելիս մանկան լացի ձայն է լսել և նկատել է երեխային։ Կինն անմիջապես ոստիկանություն է կանչել։
Ականատեսների խոսքերով, փոքրիկը՝ նրան գտած կնոջ հարևանի աղջիկն է, բայց թե որտեղ են գտնվում ծնողները, դեռևս պարզ չէ։ Այժմ ծնողներին ոստիկանությունն է փնտրում։
Շտապ օգնությունը տարել է երեխային քաղաքային հիվանդանոց։ Երեխային առաջին օգնություն է ցուցաբերվել, նրա վիճակը այժմ բավարար է գնահատվում։
Նովոռոսիյսկի դատախազությունը ստուգում է դեպքի բոլոր մանրամասները։











































