Անկարան սպասում է, որ Վաշինգտոնը լիովին կդադարի աջակցել PYD և YPG խմբավորումների քրդական ռազմականացված ջոկատներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցում է NTV-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինում խոստացել է, որ PYD-ն ու YPG-ը կլքեն դիրքերը սիրիական Մանբիջ քաղաքում․ «Նրանք շատ այլ խոստումներ էլ են տվել, սակայն դրանցից ոչ մեկը չեն պահել»,-հավելել է Քալընը։
Նա հիշեցրել է, որ անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը կդադարի աջակցել PYD-ին և YPG-ին այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ի գրոհայինները դադարեն սպառնալիք ներկայացնել։
Էրդողանի մամլո քարտուղարը պարզաբանել է, որ այդ ժամանակվանից արդեն 2 ամիս է անցել, սակայն ոչինչ չի փոխվել։
Թուրքիան «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD) դասում է ահաբեկչական կազմակերպությունների թվին։








































