Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրինում ռազմական գործողության ընթացքում քրդական զինված կազմավորումների առնվազն 260 անդամի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Գործողության շրջանակում հունվարի 23-ին ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ զինված ընդհարումների ժամանակ մեր մարտական ընկերներից մեկը զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել»։ Դրա հետ մեկտեղ գործողության անցկացման ողջ ընթացքում առնվազն 260 ահաբեկիչ է ոչնչացվել։ Գործողությունը շարունակվում է պլանային ռեժիմով»,-ասվում է հայտարարությունում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ գործողությունը կշարունակվի, քանի դեռ բոլոր կազմավորումները չեն ոչնչացվել։









































