Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բանտ կվերադառնա նոյեմբերի կեսին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ-ի իր աղբյուրին:
Բացի այդ, «Եգիպտոսն այսօր» թերթը հաղորդում է, որ այս տեղեկատվությունը հաստատել է երկրի վարչապետ Հազեմ Բեբլավին:
Հիշեցնենք, որ Մուբարաքն ազատ է արձակվել բանտից 2013 թ.և տնային կալանքի է ենթարկվել առողջության պատճառով:











































