Պիտսբուրգի շքեղ հյուրանոցներից մեկի նախագահական լյուքսում հայտնաբերվել է մի թափառաշրջիկ: 48-ամյա Ջեֆրի Լենոն Ուոթսոնը բազմոցին քնած է եղել, երբ այնտեղ են մտել հյուրանոցի հյուրերը: Տղամարդուն տեսնելով՝ նրանք միանգամից այդ մասին հայտնել են ամբողջ անձնակազմին:
Արդյունքում՝ Ուոթսոնին ստիպված են եղել արթնացնել ոստիկանության սպաները, հայտնում է AP գործակալությունը:
Omni William Penn հյուրանոցի գլխավոր տնօրեն Էրիկ դե Ստեֆանոն հայտնել է, որ ոստիկանները դուրս են տարել վերջինիս: Omni William Penn-ը Պիստբուրգի տեսարժան վայրերից է, հենց այս հյուրանոցում է ժամանակին հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
Թափառականին մեղադրանք է ներկայացվել: Այժմ նա պարտավոր է փոխհատուցել վնասը, որը գնահատվել է 15 հազար դոլար: Տղամարդը ստիպված է կանգնել դատարանի առաջ, քանի որ չի կարող վճարել գումարը:















































